հայ

Կանա ՀԿ

Կանա ՀԿ

Մեր մասին

Մեր մասին

 

Հիշողության, ուշադրության զարգացման դասընթաց 3-99տ համար, արագ ընթերցանություն, լոգոպեդ, հոգեբան ինչպես offline, այնպես էլ online, դասապատրաստում: 

 

ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի երեխաների և մեծերի հետ պարապում ենք անգլերենով, ֆրասերենով, ռուսերենով մաթեմատիկա, լեզուներ, ուշադրության զարգացում և այլն:

 

Կանա կենտրոնի անձնակազմը ընդարձակ ընտանիք է, որտեղ կա փոխադարձ հարգանք և սեր:

Մեր Թիմը

էլիզա Մանուկյան

էլիզա Մանուկյան

հիմնադիր, տնօրեն

Տարիներ առաջ հիմնել եմ Կանա հոգեբանական և զարգացման կենտրոնը: Դեռ կան մարդիկ, ովքեր մտածու են, եթե կենտրոնը հոգեբանական է, ուրեմն միայն հատուկ կարիքներով երեխաներին և մեծահասակներին է սպասարկում: Մենք առայսօր բացատրում ենք, որ մեր հաջողության գրավականներից մեկն էլ հենց այն է, որ մեր մասնագետներից շատերը հոգեբաններ են: Եթե մասնագետը հոգեբանություն չգիտի, չի կարողանում ճիշտ և արդյունավետ աշխատանք կառուցել երեխայի հետ: 

Մարինա Ղազարյան

Մարինա Ղազարյան

կլինիկական հոգեբան

Ո՞վ չի ճանաչում կլինիկական հոգեբան, կավաթերապևտ Մարինային: Շուրջ 20 տարիների ընթացքում Մարինան օգնել և օգնում է շատ երեխաների և մեծահասակների լուրջ, խորքային հարցերում: Կպչուն մտքեր, սթրես, դեպրեսիա, գիշերամիզություն, պանիկ գրոհներր, ինչքան բարդ խնդիր ունեք, համեցեք Մարինայի մոտ: Մարինան Կանայում իր աշխատանքը համատեղում է Դիլիջանի ԱՅԲ դպրոցի իր աշխատանքի հետ: Online հարթակում մեծ հաջողություններ է արձանագրում ԱՄՆ-ի, Հոլլանդիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Գերմանիայի հաճախորդների հետ:

Մանյա Ասլայան

Մանյա Ասլայան

կլինիկական հոգեբան

Հոգու և սրտի թելադրանքով #հոգեբան և #մանկավարժ: Չափազանց կազմակերպված, պատասխանատու և արդյունավետ մասնագետ է: Մանյայի աշխատանքի շնորհիվ զարգացման հապաղում ունեցող շատ բալիկներ հասել են բնականոն զարգացման: Մանյան լոգոպեների հետ զուգահեռ շատ արդյունավետ աշխատում է դիսգրաֆիա, դիսլեքսիա ունեցող երեխաների հետ և արագ ընթերցանության և մանկավարժական այլ մեթոդներով հասնում է մեծ հաջողության: Մանյան բալիկներ ունի նաև Online հարթակում՝ իրականացնում է արագ ընթերցանության, ուշադրության, հիշողության զարգացման դասընթաց: Մանյան վարում է նաև Կանայի «Խելացի քոլեջի» խմբեր: Կանայում Մանյան սկսեց աշխատել, երբ դեռ Մանկավարժական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի էր: Եւ դեռ այդ տարիքից սկսեց ծնողների և երեխաների կողմից մեծ պահանջարկ և վստահություն վայելել: Այժմ Մանյան ավարտում է ԳԱԱ կլինիկական հոգեբանություն բաժնի մագիստրատուրան: Արդեն 5 տարի է ծնողները վստահում են իրենց երեխաներին մեր հիանալի մասնագետին և ստանում սպասվածից առավել արդյունք:

Լիլիթ Ղավալբաբունց

Լիլիթ Ղավալբաբունց

կլինիկական հոգեբան

«Ինչպե՞ս խոսել դեռահասների հետ, որ նրանք լսեն, ինչպե՞ս լսել դեռահասներին, որ նրանք խոսեն». Այս և շատ այլ արդի, օգտակար թեմաների շուրջ ամեն շաբաթ խմբային քննարկումներ և անհատական խորքային աշխատանքներ է կազմակերպում դեռահասների սիրելի հոգեբան Լիլիթը: Ամենաանհավանական, անելանելի իրավիճակներից Լիլիթն օգնում է գլուխ հանել թե դեռահասներին, թե նրանց ծնողներին: Լիլիթի մոտ մեծ սիրով են հաճախում նաև ամենափոքրերը: Հրաժեշտի պահին արդյունքները անպակաս ես: Երեխաներն իրենց սիրելի մասնագետից բաժանվել չեն ցանկանում: Կլինիկական հոգեբանի մագիստրատուրայի շրջանավարտ Լիլիթն արդեն 6 տարի մեծ արդյունավետությամբ աշխատում է նաև չափահասների զանազան խնդիրների հետ:

Գայանե Մարգարյան

Գայանե Մարգարյան

հոգեբան, մանկավարժ

Ցեմենտ-բետոն մասնագետներ են լինում, հաստատ դուք էլ եք փնտրում հենց այդպիսիններին: Գայանեն մեծ պատասխանատվությամբ և ամենայն հետևողականությամբ միահյուսում է #հոգեբանի և #մանկավարժի իր 2 մասնագիտությունները աշխատանքի ընթացքում: Անգերազանցելի է հայոց լեզվի, Հայոց պատմության և Հայ եկեղեցու պատմության դասավանդման մեջ: Կարողանում է երեխաներին լավագույնս մոտիվացնել արդյունավետ ուսման հարցում: Գայանեն դասավանդում է նաև արագ ընթերցանություն, հիշողության զարգացում: Անհատական հոգեբանական խորքային աշխատանքներ է իրականացնում: Երբեմն, երբ ժամանակը ներում է, online աշխատում է նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի երեխաների հետ:

Աննա Լեւոնովնա

Աննա Լեւոնովնա

ընտանեկան հոգեբան, ավազաթերապևտ

Իսկ դուք գիտե՞ք, որ բոլոր-բոլոր երեխաների ամենասիրելի ավազաթերապիան ցուցված է նաև մեծահասակների համար: Իսկ դուք գիտե՞ք, որ ավազաթերապիայի շատ հաճելի աշխատանքի շնորհիվ ի հայտ են գալիս այնպիսի խորքային խնդիրներ, հույզեր, որոնց բացահայտման արդյունքում լուծվում են շատ ու շատ հոգեբանական խնդիրներ: Ավազաթերապիան կախարդանքի է նման: Այն գերում է թե երեխաների, թե մեծահասակների սրտերը: Ավազաթերապիայի հրաշագործը ավազաթերապևտ Աննա Լևոնովնան է, ով կանոնավոր վերապատրաստվում է՝ բացահայտելով նորանոր հրաշալի մեթոդներ այս ոլորտում: Ավազի վրա կառուցված պատմությունները ենթագիտակցական մտքին հանդիպելու ամենաաշխատող մեթոդն է։ Հաճախորդի կողմից տեղադրված յուրաքանչյուր արձանիկ պատմում է, թե ինչն է մարդու համար ամենակարևորը տվյալ պահին և ինչն է մարդուն խանգարում գտնել լուծում: Լուծումը հայտնաբերվում է ավազաթերապիայի միջոցով: Ավազաթերապիայի սեանսներում կա մի հրաշալի բան՝ սա ճանապարհորդություն է ձեր ներաշխարհով: Անսովոր և հրաշալի երևույթ է։

Հրանուշ Մխիթարյան

Հրանուշ Մխիթարյան

լոգոպեդ

Գիտե՞ք, որն է լոգոպեդի գործի հաջողության գրավականը: Այն, որ երեխաները անհամբեր սպասում են սիրելի մասնագետի հետ հանդիպմանը: Ու երբ հանդիպումն անցնում է ջերմ և խաղաղ մթնոլորտում, անգամ շպատելի կիրառումը ուրախ խաղի է վերածվում: Սիրով և հաճույքով արված աշխատանքը կրկնակի արդյունք է ունենում: Սիրելի ծնողներ, մանկավարժներ, հաճախակի տեսած կլինեք, երբ կրտսեր դպրոցականները շատ վատ են կարդում և մեծաքանակ սխալներով են գրում: Անտեղյակության պատճառով հաճախ նման երեխաներին ծույլ  և դմբո են համարում:  Իրականում երեխաների մոտ կարող է լոգոպեդական խնդիր լինել, որը կոչվում է դիսգրաֆիա/դիսլեկսիա: Դա երբ տառերը «պարում են», խառնվում են, իրար վրա են գալիս: Այդ պատճառով այդ երեխաների մոտ ընթերցանությունը և գրավորները գրեթե անլուծելի խնդիր են դառնում: Սակայն մաթեմատիկայից կամ ճշգրիտ այլ գիտելիքից նրանք կարող են բարձր առաջադիմություն ցուցաբերել: Կան շատ հայտնի դիսլեքսիկներ՝ Ագաթա Քրիստի, Չերչիլ, Դիսնեյ, Էյնշտեյն, Հանս Քրիստիան Անդերսեն:   Մեր սիրելի լոգոպեդը մեծ հաջողությամբ իրականացնում է դիսգրաֆիայի և դիսլեքսիայի խախտումներով շտկողական աշխատանքներ: Տևական պրոցես է, սակայն արդյունքն արդեն նկատելի է պարապմունքների 1-ին ամսից: Հրանուշը հաջողությամբ իրականացնում է տարբեր պրոֆիլի լոգոպեդական աշխատանք:

Հասմիկ Ղազարյան

Հասմիկ Ղազարյան

լոգոպեդ

Փորձառու լոգոպեդ Հասմիկը բազմապրոֆիլ բնույթի լոգոպեդական աշխատանք է իրականացնում: Կանա կենտրոն գալ չե՞ք կարող: Մեր մասնագետը սիրով այցելում է հաճախորդին և արդյունավետ իրականացնում աշխատանքը տան պայմաններում: Հասմիկն աշխատում է նաև աֆազիայի դեպքում՝ ինսուլտ վերապրած մարդկանց հետ: Հաճախ ծնողները հարցնում են, որքան ժամանակ է տևում լոգոպեդի աշխատանքը: Իհարկե նաև հասկանում են, որ անհատական բնույթ է կրում: Երեխաների լեզվի մկանների առանձնահատկությունից, ընկալման արագությունից և տնային հանձնարարությյունների կանոնավոր կատարումից ևս կախված է շտկողական պրոցեսի տևողությունը: Կարող ենք խիստ միջինացված ասել, որ հնչութային խնդիրները շտկվում են միջինում 12-15 պարապմունքի ընթացքում: Իսկ ստիգմատիզմի դեպքում (երբ երեխան շատ համով թլիկ խոսք ունի), աշխատանքը բավականին երկար է տևում: Այնպես որ այս դեպքում ծնողները զինվում են համբերությամբ և կրկնում լոգոպեդական վարժությունները երեխայի հետ նաև տանը: Ի դեպ, հնչութային խնդիրների շտկման դեպքում հաջողությամբ աշխատում ենք նաև չափահասների հետ և շտկում տարբեր հնչյունների, նաև Ռ տառի արտասանությունը: Աուտիստիկ սպեկտրով, աուտիզմով, խոսքահոգեբանական հապաղումով երեխաների հետ աշխատելիս, լոգոպեդի հետ աշխատանքը տևական կանոնավոր բնույթ է կրում:

Աստղիկ Վարձելյան

Աստղիկ Վարձելյան

լոգոպեդ

Փորձառու լոգոպեդ է մեր սիրելի Աստղիկը: Մասնագիտական մեծ պատասխանատվություն ստանձնելուց հետո Կանա կենտրոնում հասցնում է աշխատել միայն #Online հարթակում: Աստղիկն ունի մեծահասակ և փոքրիկ աշակերտներ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, անգամ Հայաստանի մարզերից:

Աննա Աբրահամյան

Աննա Աբրահամյան

լոգոպեդ

«Քեզ վատ պահես, լոգոպեդի մոտ չեմ տանի,- հաճախ այսպես են սաստում մայրիկներն իրենց փոքրիկ չարաճճիներին: Ու այո, սա այն դեպքն է, երբ լոգոպեդի մոտ այցելությունը տոն է: Քանի որ լոգոպեդը փոքրիկների սիրելի ընկեր Աննան է: Թեև երիտասարդ տարիքի Աննան բավականին մեծ փորձ ունի աշխատելու մանկական ամենաբարդ դեպքերի հետ: Աննան կվերադառնա Կանա աշխատանքի դեկրետային արձակուրդից հետո:

Սերոբ Արզանյան

Սերոբ Արզանյան

մաթեմատիկայի, ֆիզիկայի մասնագետ

Մի Սերոբ մի Կանա: 3 տարի շարունակ բոլորիս սիրելի ընկեր Սերոբը շատ հետևողական կրթում է մաթեմատիկա դասապատրաստման և անհատական պարապմունքների մեր աշակերտներին: Անգամ եթե աշակերտը «տեղյակ չէ» իր տնայինից, ընկեր Սերոբը այն գտնում է և լավագույնս բացատրում է: Անգամ տանը՝ հանգստի ժամին, ընկեր Սերոբի միտքը իր աշակերտների հետ է: Մեկ էլ կտեսնես, որ երեկոյան աշակերտները հավելյալ առաջադրանք են ստանում: Չկատարելու մասին խոսք չկա: Ընկեր Սերոբի ձեռքից «պրծում չկա»: Ընկեր Սերոբը ոչ միայն ուսման մեջ է հետևողական, այլ նաև Կանա կենտրոնի վարպետն է բոլոր հարցերում: Վստահ կարող ենք ասել Կանան ապահով ձեռքերում է:

Հռիփսիմե Հակոբյան

Հռիփսիմե Հակոբյան

անգլերենի մասնագետ

Նուրբ ու քնքուշ, խոնարհ ու համեստ Miss Ռիպային սիրում են իր անգամ ամենածույլիկ աշակերտները: Առանց պարտադրանքի, բայց մեծ սիրով մեր մասնագետը մոտիվացնում է երեխաներին անգլերենի ուսման:

Լիանա Ստեփանյան

Լիանա Ստեփանյան

հայոց լեզվի և աշխարհագրության մանկավարժ

Կան չէ՞ մանկավարժներ, ովքեր այնպես են սիրում իրենց մասնագիտությունը, որ յուրաքանչյուր աշակերտի մեջ ևս կարողանում են սեր արթնացնել իրենց առարկաների հանդեպ: Գիտե՞ք, ընկեր Լիանային ոնց են սիրում ԱՄՆ-ի և Շվեդիայի մեր օնլայն աշակերտները: Քանի որ ԱՄՆ-ի հետ ժամային հսկայական տարբերություն ունենք, ԱՄՆ-ի աշակերտների թիվը ընկեր Լիանայի մոտ սահմանափակ է: Իսկ ովքեր իրենց ընկերների հուշումով ցանկանում են ընկեր Լիանայի մոտ սովորել հայոց լեզուն, ստիպված են լինում ամիսներ սպասել: Իսկ ահա Շվեդիայի հայ համայնքի հետ ժամային մեծ խնդիրներ չունենք: Ամեն շաբաթ ընկեր Լիանան վարում է հայոց լեզվի և հայ եկեղեցու պատմության դասեր Շվեդիայի հայ համայնքի հետ: Մասնակցում են թե երեխաներ, թե տատիկ, պապիկներ, ընդ որում նաև շվեդներ, ովքեր ամուսնացած են հայերի հետ: Շատ մտերմիկ, ջերմ դասեր են ստացվում: Անգամ շաբաթական մեկ օրվա պարապմունքների արդյունքում Շվեդիայի մեր խմբերի մասնակիցները արդեն սկսել են խոսել և կարդալ:

Արտուշ Մկրտումյան

Արտուշ Մկրտումյան

արևմտահայերենի, արևելահայերնի, անգլերենի, արաբերենի, մասնագետ

Փորձառու մասնագետ է Արտուշը: Բանասաիրական գիտությունների թեկնածու է: Դասավանդել է հայոց լեզու Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Թարգմանչաց վարժարանում, Եվրասիա միջազգային համալսարանում, Շիրակացի ճեմարանում, Չեխովի անվան 55 դպրոցում: Կանա կենտրոնում Արտուշը օնլայն հարթակում հայոց լեզու է սովորեցնում երեխաներին՝ օգտագործելով արաբերեն և անգլերեն լեզուների իմացությունը: Շվեդիայի հայ համայնքի հետ արևմտահայերենի կիրակնօրյա խմբեր է վարում:

Ռոզի Գինոսյան

Ռոզի Գինոսյան

հայոց լեզվի մասնագետ

Թեև երիտասարդ տարիքի, Ռոզին շատ պահանջկոտ, հետևողական, խիստ մասնկավարժ է, ով հիանալի արդյունքի է հասնում՝ հաստատելով թե կարգուկանոն, թե ընկերություն իր սիրելի աշակերտների հետ: Անգամ օնլայն հարթակում հեռավոր երկրների աշակերտների հետ պարապելիս, Ռոզին արձանագրում է միայն բարձր արդյունքներ: Անգամ ծույլիկները Ռոզիի հետ դառնում են ուսում սիրող և պարտաճանաչ:

Կարինե Գասպարյան

Կարինե Գասպարյան

հայոց լեզվի մասնագետ

Բանասաիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասախոս, իր մասնագիտության անմնացորդ նվիրյալ է: Կարինեն պարապում է ինչպես բուհ ընդունվող աշակերտների հետ, այնպես և տարիքով մարդկանց հետ: Օտարազգիներին հայոց լեզվի օնլայն դասավանդման ընթացքում հատուկ մշակած մեթոդաբանությամբ ընդամենը 6 ամսվա պարապմունքների ընթացքում սովորեցնում է գրել, կարդալ և խոսել հայերեն: Կարինեն օնլայն աշխատում է ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի դիմորդենրի հետ:

Օլյա Իսրայելյան

Օլյա Իսրայելյան

մաթեմատիկայի մասնագետ

Օլյան իր առարկան շատ է սիրում: Իր յուրաքանչյուր աշակերտի համար մշակում է անհատական մեթոդաբանություն: Շատ է կարևորում տրամաբանության կիրառումը մաթեմատիկայի դասավանդման ընթացքում: Օլյան մեծ հաջողությամբ վարում է տրամաբանության,մտածողության զարգացման անհատական և խմբային դասեր թե Կանա կենտրոնում, թե օնլայն: Թեև երիտասարդ տարիքի, շատ խիստ, պահանջկոտ և հավակնոտ մասնագետ է: Իր աշակերտներին մշտապես հասցնում է լավագույն արդյունքի:

Կարինե Մամիկոնյան

Կարինե Մամիկոնյան

ЕГЭ, ОГЭ, մենթալ թվաբանության, մաթեմատիկայի, շախմատի, ռուսերենի մասնագետ

Սովետական դպրոցի լավագույն ժառանգությունն իր մեջ կրող, լուսավոր մասնագետ է Կարինեն: Իր սիրելի աշակերտներին այնպես է մոտիվացնում ուսման, որ չունենալով հոգեբանական կրթություն, կարողանում է անգամ օգնել հաղթահարել հոգեբանական բարդույթներ ուսման մեջ: Կարինեն մենթալ թվաբանության դասավանդման ընթացքում շեշտը չի դնում մեխանիկական հաշվարկի վրա: Այլ երեխաներին սովորեցնում է տրամաբանել, մտածել, վերլուծել: Կարինեի շատ աշակերտներ օնլայն հարթակում են Շվեդիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից:

Լիլիա Երեմյան

Լիլիա Երեմյան

մաթեմատիկայի և անգլերենի մասնագետ

Թե ինչպես է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ուսանողուհի Լիլիան կարողանում զուգահեռ տարբեր դասարանների երեխաների հետ էֆեկտիվ պարապել անգլերեն լեզու և մաթեմատիկա, գաղտնիք է: Դասապատրաստման աշակերտների հետ պարապելուն զուգահեռ Լիլիան օնլայն հարթակում անգլերեն լեզվով պարապում է մաթեմատիկա ԱՄՆ-ի դպրոցականների հետ:

Մարիամ Եղոյան

Մարիամ Եղոյան

մաթեմատիկայի և անգլերենի մասնագետ

Բարեխիղճ, հետևողական, խելացի, կազմակերպված մեր մասնագետը անգլերեն լեզվով մաթեմատիկա է պարապում ԱՄՆ-ի մեր աշակերտների հետ: Աշակերտները մի քանի ամսում արդեն սկսում են ստանալ բարձագույն գնահատականներ:

Մուրադ Մուշեղյան

Մուրադ Մուշեղյան

քիմիայի մասնագետ

Թե ինչ հրաշքներ կարող է գործել ընկեր Մուրադը՝ քիմիայի հանդեպ սեր առաջացնելու գործում, գիտեն նրա բոլոր աշակերտները: Ապագա բժիշկ ընկեր Մուրադը ստեղծել է քիմիայի դասավանդման օնլայն հրաշալի համակարգ, որտեղ ակտիվ կիրառում է նաև quizzes՝ օնլայն մրցութային խաղեր: Շատ արագ լավ արդյունքների է հասնում իր աշակերտների հետ:

Հայկուշ Ալեքսանյան

Հայկուշ Ալեքսանյան

Հաճախ մենք երեխաներից ակնկալում ենք, որ բոլոր առարկաներից պիտի բարձր առաջադիմություն ունենան: Բայց ինքներս հիմնականում չենք տիրապետում բոլոր առարկաները: Բայց, իհարկե, լինում են հաճելի բացառություններ: Ընկեր Հայկուշը շատ խիստ և պահանջկոտ մանկավարժ է: Որակյալ դասապատրաստում է կատարում ուսումնական գրեթե բոլոր բարդ առարկաներից: Թեև խստությանը, ընկեր Հայկուշի մոտ բոլոր աշակերտները սովորում են սիրով և հիմնավոր: Դիմեք, կհամոզվեք:

Մարինե Գրիգորյան

Մարինե Գրիգորյան

շախմատի մանկավարժ

Կանայի նոր ծնողների 1-ին տպավորությամբ ընկեր Մարինեն կլոր գերազանցիկ է: Պատրաստ է անվերջ բացատրել շախմատի քայլերը, ռազմավարությունը: Փայլուն տիրապետում է առարկային: Սովորել է շախմատի օլիմպիական մարզադպրոցում։ Շախմատի ակադեմիայում մասնակցել է «շախմատ» առարկայի լիցենզավորման դասընթացներին և գերազանց հանձնել հոգեբանամանկավարժական և մեթոդական առցանց քննությունը։ Սիրով փոխանցում է շախմատային գիտելիքներն իր սաններին Կանա կենտրոնում և օնլայն հարթակում:

Լիլիթ Հարությունյան

Լիլիթ Հարությունյան

Հոգեբան և հայոց լեզվի մասնագետ

Արդյունավետ դասապատրաստում, հայոց լեզվի online դասեր, հիշողության զարգացման մարզիչ

Մարիամ Հակոբյան

Մարիամ Հակոբյան

Հոգեբան և հայոց լեզվի մասնագետ

Կանա կենտրոնի մասնագետներից շատերը հոգեբաններ են: Կարողանում են մոտիվացնել արդյունավետ ուսման:

Մերի Ալեյան

Մերի Ալեյան

Մաթեմատիկայի մասնագետ

Կանաի մաթեմատիկայի մասնագետ ընկեր Մերիի աշակերտները աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ: