Օնլայն դասավանդում
Կորոնավիրուսի դրական կողմերից էր Կանա կենտրոնի համար օնլայն ուսումնական դասերի և հոգեբանական ու լոգոպեդական խորհրդատվությունների մեկնարկը աշխարհի տարբեր երկրների հայերի և այլազգիների հետ:
Արդեն 2 տարի է անգամ օտարազգիները մեծ հաջողությամբ հայերեն լեզու են սովորում Կանա կենտրոնի մասնագետների մոտ: Հաջողությունները շշմեցուցիչ են: Կես տարվա ընթացքում այլազգիները սկսնակի մակարդակով գրել, կարդալ, խոսել են կարողանում: Ու, իհարկե, էլ ավելի սկսում են սիրել Հայաստանը:
Շվեդիայի հայ համայնքի հետ շաբաթօրյա օնլայն դասեր ենք կազմկաերպում արևլահայերենով և արևմտահայերենով ուսումնական տարբեր մակարդակներով: Կանա կենտրոնի մասնագետները նաև արաբերենով և անգլերենով են ուսուցանում հայոց լեզուն Շվեդիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Կանադայի, Գերմանիայի, Ռուսաստանի երեխաներին և մեծերին:
ԱՄՆ-ի դպրոցականների հետ պարապում ենք անգլերենով մաթեմատիկա: Կանադայում՝ ֆրանսերենով ենք մաթեմատիկա դասավանդում: Շախմատի դասերը ևս մեծ պահանջարկ են վայելում:
Մեր սփյուռքահայ մեծահասակները թե իրենց, թե իրենց երեխաների համար դիմում են հիշողության զարգացման օնլայն դասընթացի համար: Մեծահասակների համար այն 12 դասից կազմված հագեցած, հետաքրքիր, բովանդակալից դասընթաց է: Երեխաների համար այն մի քանի ամսից մինչև 1 տարի է տևում:
Կանա կենտրոնի մասնագետներն օնլայն պարապում են հեևյալ առարկաները
- Հիշողության, ուշադրության, տրամաբանության զարգացման դասընթաց:
- Շախմատ:
- Մաթեմատիկա ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով:
- Հայոց լեզու, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չինարեն, ցանկացած այլ լեզու:
- Կիթառ, դաշնամուր, ջութակ, երաժշտական այլ գործիքներ:
- Հոգեբանի և լոգոպեդի օնլայն աշխատանք:
Մեր թե հոգեբանական, թե մանկավարժական գործառույթներն իրականացնում ենք բոլոր տարիքի մարդկանց հետ առանց տարիքային սահմանափակումների:
Օնլայն ցանկացած ծառայության դիմելու համար՝ WhatsApp/Viber +374 91 21 53 70