հայ

Դասապատրաստում

Շատերը ճանաչում, սիրում և հարգում են Կանա կենտրոնի մանկավարժներին, ովքեր հիմնականում մանկավարժ-հոգեբաններ են: Տարիների ընթացքում ունենում ենք ծնողներ, ովքեր մտածում են, որ եթե մասնագետը հոգեբան է, ուրեմն խնդիրներով երեխաների հետ պետք է աշխատեն: 

Իրականում, որպեսզի մանկավարժը կարողանա երեխային մոտիվացնել արդյունավետ ուսման, պետք է նաև հոգեբան լինի կամ գոնե հոգեբանական գիտելիք ունենա: Կանա կենտրոնի մանկավարժները պարբերաբար վերապատրաստվում են՝ զինվելով  հոգեբանական և  մանկավարժական նորանոր մեթոդներով: Կանա կենտրոնի շատ մասնագետներ վերապատրաստվել են նաև հիշողության, ուշադրության զարգացման մեթոդաբանությամբ, որը հաճախ կիրառում են ուսման ընթացքում: 

Կանա կենտրոնի դասապատրաստման արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն մեր մանկավարժ-հոգեբանների մեծ սիրով երեխաների հանդեպ: 
Մեզ մոտ կան առարկայական բոլոր մասնագետները: Կանայի դասապատրաստման յուրաքանչյուր աշակերտ գտնվում է մեր որևէ մասնագետի պատասխանատվության ներքո: Ընթացքում աշակերտի պատասխանատու մասնագետը ստուգում է, արդյոք երեխան կատարել է բոլոր տնայինները: Լինում են դեպքեր, երբ երեխաները թաքցնում են կամ պարզապես չեն գրում տնային հաձնարարությունները: Այդ դեպքում երեխային հոգեբանական հնարներով խրախուսում ենք, որ ինքնուրույն գրի բոլոր տնայինները, իսկ զուգահեռ, բայց արդեն երեխայից ծածուկ ծնողի հետ պայմանավորվում ենք, որ տնայինները ժամանակավորապես ուղարկի մեզ մինչև երեխան բոլոր տնայինները գրած սկսի հաճաել կենտրոն: 

Կանա կենտրոնում դասապատրաստման 2 հերթափոխով ենք աշխատում: Ունենք բալիկներ, ովքեր առավոտյան դասապատրաստման են հաճախում մեզ մոտ: Դասապատրաստման ավարտին մեր մասնագետներն ուղեկցում են երեխաներին Կանա կենտրոնի հարևանությամբ գործող #19, #8, #71 դպրոցները: Մյուս երեխաները գալիս են Կանա արդեն դասերից հետո՝ ժ. 12,30-ից սկսած:
Կանա կենտրոնում երեխաներն իրենց մեծ ընտանիքի անդամ են զգում: 
Դասապատրաստումն իրականցնում ենք ինչպես խմբային, այնպես էլ անհատականօնլայն և առկա տարբերակներով: Կազմակերպում ենք նաև տնայցեր:
 

Կանա կենտրոնում դասապատրաստմանը գրանցվելու համար դիմեք նախապես 099 53 00 47:

 

 

Վճարել