հայ

Սերոբ Արզանյան

Սերոբ Արզանյան

մաթեմատիկայի, ֆիզիկայի մասնագետ

 

Մի Սերոբ մի Կանա: 3 տարի շարունակ բոլորիս սիրելի ընկեր Սերոբը շատ հետևողական կրթում է մաթեմատիկա դասապատրաստման և անհատական պարապմունքների մեր աշակերտներին:

Անգամ եթե աշակերտը «տեղյակ չէ» իր տնայինից, ընկեր Սերոբը այն գտնում է և լավագույնս բացատրում է: Անգամ տանը՝ հանգստի ժամին, ընկեր Սերոբի միտքը իր աշակերտների հետ է: Մեկ էլ կտեսնես, որ երեկոյան աշակերտները հավելյալ առաջադրանք են ստանում:

Չկատարելու մասին խոսք չկա: Ընկեր Սերոբի ձեռքից «պրծում չկա»: Ընկեր Սերոբը ոչ միայն ուսման մեջ է հետևողական, այլ նաև Կանա կենտրոնի վարպետն է բոլոր հարցերում: Վստահ կարող ենք ասել Կանան ապահով ձեռքերում է:

Այժմ բոլորիս սիրելի ընկեր Սերոբը մեկնում է ծառայության: Քեզ բարի ծառայություն և բարի վերադարձ Կանա կենտրոն: