
Հրանուշ Մխիթարյան
լոգոպեդ
Գիտե՞ք, որն է լոգոպեդի գործի հաջողության գրավականը:
Այն, որ երեխաները անհամբեր սպասում են սիրելի մասնագետի հետ հանդիպմանը: Ու երբ հանդիպումն անցնում է ջերմ և խաղաղ մթնոլորտում, անգամ շպատելի կիրառումը ուրախ խաղի է վերածվում: Սիրով և հաճույքով արված աշխատանքը կրկնակի արդյունք է ունենում:
Սիրելի ծնողներ, մանկավարժներ, հաճախակի տեսած կլինեք, երբ կրտսեր դպրոցականները շատ վատ են կարդում և մեծաքանակ սխալներով են գրում: Անտեղյակության պատճառով հաճախ նման երեխաներին ծույլ և դմբո են համարում:
Իրականում երեխաների մոտ կարող է լոգոպեդական խնդիր լինել, որը կոչվում է դիսգրաֆիա/դիսլեկսիա: Դա երբ տառերը «պարում են», խառնվում են, իրար վրա են գալիս: Այդ պատճառով այդ երեխաների մոտ ընթերցանությունը և գրավորները գրեթե անլուծելի խնդիր են դառնում: Սակայն մաթեմատիկայից կամ ճշգրիտ այլ գիտելիքից նրանք կարող են բարձր առաջադիմություն ցուցաբերել: Կան շատ հայտնի դիսլեքսիկներ՝ Ագաթա Քրիստի, Չերչիլ, Դիսնեյ, Էյնշտեյն, Հանս Քրիստիան Անդերսեն:
Մեր սիրելի լոգոպեդը մեծ հաջողությամբ իրականացնում է դիսգրաֆիայի և դիսլեքսիայի խախտումներով շտկողական աշխատանքներ: Տևական պրոցես է, սակայն արդյունքն արդեն նկատելի է պարապմունքների 1-ին ամսից: Հրանուշը հաջողությամբ իրականացնում է տարբեր պրոֆիլի լոգոպեդական աշխատանք: