
Մանյա Ասլայան
կլինիկական հոգեբան
Հոգու և սրտի թելադրանքով #հոգեբան և #մանկավարժ: Չափազանց կազմակերպված, պատասխանատու և արդյունավետ մասնագետ է: Մանյայի աշխատանքի շնորհիվ զարգացման հապաղում ունեցող շատ բալիկներ հասել են բնականոն զարգացման: Մանյան լոգոպեների հետ զուգահեռ շատ արդյունավետ աշխատում է դիսգրաֆիա, դիսլեքսիա ունեցող երեխաների հետ և արագ ընթերցանության և մանկավարժական այլ մեթոդներով հասնում է մեծ հաջողության:
Մանյան բալիկներ ունի նաև Online հարթակում՝ իրականացնում է արագ ընթերցանության, ուշադրության, հիշողության զարգացման դասընթաց:
Մանյան վարում է նաև Կանայի «Խելացի քոլեջի» խմբեր: Կանայում Մանյան սկսեց աշխատել, երբ դեռ Մանկավարժական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի էր: Եւ դեռ այդ տարիքից սկսեց ծնողների և երեխաների կողմից մեծ պահանջարկ և վստահություն վայելել:
Այժմ Մանյան ավարտում է ԳԱԱ կլինիկական հոգեբանություն բաժնի մագիստրատուրան:
Արդեն 5 տարի է ծնողները վստահում են իրենց երեխաներին մեր հիանալի մասնագետին և ստանում սպասվածից առավել արդյունք: