
Լիանա Ստեփանյան
հայոց լեզվի և աշխարհագրության մանկավարժ
Կան չէ՞ մանկավարժներ, ովքեր այնպես են սիրում իրենց մասնագիտությունը, որ յուրաքանչյուր աշակերտի մեջ ևս կարողանում են սեր արթնացնել իրենց առարկաների հանդեպ: Գիտե՞ք, ընկեր Լիանային ոնց են սիրում ԱՄՆ-ի և Շվեդիայի մեր օնլայն աշակերտները: Քանի որ ԱՄՆ-ի հետ ժամային հսկայական տարբերություն ունենք, ԱՄՆ-ի աշակերտների թիվը ընկեր
Լիանայի մոտ սահմանափակ է: Իսկ ովքեր իրենց ընկերների հուշումով ցանկանում են ընկեր Լիանայի մոտ սովորել հայոց լեզուն, ստիպված են լինում ամիսներ սպասել:
Իսկ ահա Շվեդիայի հայ համայնքի հետ ժամային մեծ խնդիրներ չունենք: Ամեն շաբաթ ընկեր Լիանան վարում է հայոց լեզվի և հայ եկեղեցու պատմության դասեր Շվեդիայի հայ համայնքի հետ: Մասնակցում են թե երեխաներ, թե տատիկ, պապիկներ, ընդ որում նաև շվեդներ, ովքեր ամուսնացած են հայերի հետ: Շատ մտերմիկ, ջերմ դասեր են ստացվում:
Անգամ շաբաթական մեկ օրվա պարապմունքների արդյունքում Շվեդիայի մեր խմբերի մասնակիցները արդեն սկսել են խոսել և կարդալ: