հայ

Հիշողության զարգացում

Ինչո՞ւ ենք բողոքում հիշողությունից


Նկատե՞լ եք, մենք այլևս մեզ «նեղություն» չենք տալիս հիշելու զանազան տեղեկատվություն, քանի որ այն ցանկացած պահի կարող ենք գտնել համացանցում:
Չենք հիշում հեռախոսահամարներ, ծննդյան տարեդարձեր, զանազան ցուցակներ. դա մեր փոխարեն հեռախոսն է հիշում:


Հեռախոսով անկանոն թերթում ենք լուրեր, ընկերների նյուզֆիդեր։ Քաոտիկ ինֆորմացիոն տեղատարափի արդյունքում կրկին տուժում է մեր հիշողությունը:


Քովիդի հետևանքների, ամենօրյա միանման գործողությունների, նույնանման, իրարից չտարբերվող օրերի հետևանքով ևս տուժում է հիշողությունը:


Այսքանի մեջ մի լավ բան կա՝ #հիշողության զարգացման #դասընթաց, որն օգնում է թե երեխաներին, թե մեծահասակներին բարելավել հիշողությունը:
 
Կարևոր է, որ իմանաք, չկա վատ հիշողություն: Կա չմարզված հիշողություն: Լավ հիշողությունը ձեր ընտրությունն է:
 
Հիշողության զարգացման դասընթացի բոլոր հնարավոր տարբերակները գործում են Կանա կենտրոնում:
Պարապում ենք

*մեծահասակների` չափահասների հետ։ Պարապում ենք ինչպես Կանա կենտրոնում, այնպես էլ online. Անհատական մեկ դասի վճարը Կանա կենտրոնում 10.000 դրամ է, online 15.000։ Միջինում 12 դասի կարիք է լինում։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, դասընթացի շատ մատչելի ՏԵՍԱԳՐՎԱԾ տարբերակ ունենք։ Տեսագրված ամբողջ դասընթացի վճարը կազմում է ընդամենը 12.000 դրամ։ Մենք տեսագրել ենք երկարատև հիշողության զարգացման մեթոդները, կցել ենք պրակտիկ վարժությունները։ Աշխարհի ցանկացած երկրից մեզ դիտում են և կատարում վարժությունները։

   
*նախադպրոցական տարիքի երեխաներ և աշակերտներ, որպեսզի դպրոցում ստացված ինֆորմացիան կարողանան ճիշտ "դասավորել" գլխուղեղի դարակներում:
Երեխաների դեպքում մենք ամիսներ շարունակ ենք աշխատում: Սակայն արդյունքը նկատելի է ամեն ամիս: Երեխաների հետ անհատական ութ դասի վճարը 48.000 դրամ է, իսկ խմբային 8 դասի վճարը 20.000 դրամ է։   

Գրանցվելու համար դիմեք 099 53 00 47
WhatsApp, Viber 00 374 91 215370

Վճարել