հայ

Հասմիկ Ղազարյան

Հասմիկ Ղազարյան

լոգոպեդ

 

Փորձառու լոգոպեդ Հասմիկը բազմապրոֆիլ բնույթի լոգոպեդական աշխատանք է իրականացնում: Կանա կենտրոն գալ չե՞ք կարող:

Մեր մասնագետը սիրով այցելում է հաճախորդին և արդյունավետ իրականացնում աշխատանքը տան պայմաններում: 


Հասմիկն աշխատում է նաև աֆազիայի դեպքում՝ ինսուլտ վերապրած մարդկանց հետ:


Հաճախ ծնողները հարցնում են, որքան ժամանակ է տևում լոգոպեդի աշխատանքը: Իհարկե նաև հասկանում են, որ անհատական բնույթ է կրում: Երեխաների լեզվի մկանների առանձնահատկությունից, ընկալման արագությունից և տնային հանձնարարությյունների կանոնավոր կատարումից ևս կախված է շտկողական պրոցեսի տևողությունը:

Կարող ենք խիստ միջինացված ասել, որ հնչութային խնդիրները շտկվում են միջինում 12-15 պարապմունքի ընթացքում: Իսկ ստիգմատիզմի դեպքում (երբ երեխան շատ համով թլիկ խոսք ունի), աշխատանքը բավականին երկար է տևում: Այնպես որ այս դեպքում ծնողները զինվում են համբերությամբ և կրկնում լոգոպեդական վարժությունները երեխայի հետ նաև տանը: 


Ի դեպ, հնչութային խնդիրների շտկման դեպքում հաջողությամբ աշխատում ենք նաև չափահասների հետ և շտկում  տարբեր հնչյունների, նաև Ռ տառի արտասանությունը:


Աուտիստիկ սպեկտրով, աուտիզմով, խոսքահոգեբանական հապաղումով երեխաների հետ աշխատելիս, լոգոպեդի հետ աշխատանքը տևական կանոնավոր բնույթ է կրում: