
էլիզա Մանուկյան
հիմնադիր, տնօրեն
Տարիներ առաջ հիմնել եմ Կանա հոգեբանական և զարգացման կենտրոնը: Դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են, եթե կենտրոնը հոգեբանական է, ուրեմն միայն հատուկ կարիքներով երեխաներին և մեծահասակներին է սպասարկում: Մենք առայսօր բացատրում ենք, որ մեր հաջողության գրավականներից մեկն էլ հենց այն է, որ մեր մասնագետներից շատերը հոգեբաններ են: Եթե մասնագետը հոգեբանություն չգիտի, չի կարողանում ճիշտ և արդյունավետ աշխատանք կառուցել երեխայի հետ:
Կանան ճանաչում են որպես հոգեբանական/լոգոպեդական և մանկավարժական ուղղություններով որակյալ ծառայություններ մատուցող պատասխանատու ընկերություն:
2006թ ավարտել եմ ԵՊՀ հոգեբանության մագիստրատուրան:
Տարիների ընթացքում պարբերաբար վերապատրաստվել եմ մանկական և դեռահասների հոգեբանության բնագավառում:
Արդեն մի քանի տարի է Կանա կենտրոնի հոգեբանական թիմի հետ վերապատրաստում ենք նախադպրոցական տարիքի երեխաներին, աշակերտներին, ուսանողներին և մեծահասակներին հիշողության զարգացման դասընթացի շրջանակներում Offline/Online տարբերակով:
Դասընթացը կազմակերպում ենք նաև ընկերությունների ստեղծագործական թիմերի համար, քանի որ այն օգնում է զարգացնել ստեղծագործ միտքը: Արդյունքում, ընկերությունները կարողանում են տարբերվող լուծումներ գտնել, նոր պրոդուկտ կամ ծառայություն հեղինակել:
Հիշողության զարգացման դասընթացը շատ օգտակար է ուսման ընթացքում, քանի որ սովորեցնում է, ինչպես արդյունավետ սովորել նոր գիտելիք, լեզու, մասնագիտություն, ցանկացած առարկա կամ հմտություն: Այն զարգացնում է երկարատև հիշողությունը և սովորեցնում է տարբերակել առաջնային ինֆորմացիան երկրորդայինից:
Այս օգտակար դասընթացի մասին անվերջ կարող եմ խոսել: Դասընթացից վարժություններ և օգտակար տեղեկատվություն կգտնեք այստեղ՝
Չափահասների համար դասընթացը կազմակերպելու շատ հարմար տարբերակ ունենք՝ հիշողության մարաթոն, որը անցկացվում է հեռախոսային փակ խմբում յուրաքանչյուր մասնակցին հարմար օր և ժամ: Մեր այս դասընթացների մասին տեղեկատվություն կգտնեք այստեղ ՝
Մեր մասնագիտական թիմի յուրաքանչյուր մասնակցին ներկայացրել եմ առանձին՝ իրենց էջերում: Մեր մասնագետներից շատերը Հայաստանի տարբեր մարզերից են՝ Արագածոտն՝ Ապարան, Արմավիր՝ Էջմիածին, Գավառ, Կոտայք՝ Բջնի, Աբովյան, Գեղարքունիք՝ Ծովագյուղ, Սևան, Տավուշի մարզ և այլն:
Ունենք աշխատակիցներ, ովքեր ամեն օր կտրում են երկար ճանապարհ՝ իրենց աշխատանքին հասնելու համար: Ունենք մարզային աշխատակիցներ, ովքեր աշխատում են օնլայն հարթակում ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի երեխաների և մեծահասակներ հետ:
Ծանոթացեք, օգտվեք, ձեր ընկերներին էլ խորհուրդ տվեք օգտվել մեր հոգեբանական և մանկավարժական ծառայություններից՝ online կամ Կանա կենտրոնում: