
Օլյա Իսրայելյան
մաթեմատիկայի մասնագետ
Օլյան իր առարկան շատ է սիրում: Իր յուրաքանչյուր աշակերտի համար մշակում է անհատական մեթոդաբանություն: Շատ է կարևորում տրամաբանության կիրառումը մաթեմատիկայի դասավանդման ընթացքում:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Օլյան պարապելու է 9-րդ դասարանցիների հետ մաթեմատիկայի դպրոցական ավարտական քննության հաջող ընթացքի համար: Կարող են դիմել նաև այլ դասարանների աշակերտներ՝ մաթեմատիկայի տարիքային համապատասխան խմբերում ընդգրկվելու համար:
Օլյան մեծ հաջողությամբ վարում է տրամաբանության,մտածողության զարգացման անհատական և խմբային դասեր թե Կանա կենտրոնում, թե օնլայն:
Թեև երիտասարդ տարիքի, շատ խիստ, պահանջկոտ և հավակնոտ մասնագետ է: Իր աշակերտներին մշտապես հասցնում է լավագույն արդյունքի: