հայ

Աննա Լեւոնովնա

Աննա Լեւոնովնա

ընտանեկան հոգեբան, ավազաթերապևտ

 

Իսկ դուք գիտե՞ք, որ բոլոր-բոլոր երեխաների ամենասիրելի ավազաթերապիան ցուցված է նաև մեծահասակների համար:


Իսկ դուք գիտե՞ք, որ ավազաթերապիայի շատ հաճելի աշխատանքի շնորհիվ ի հայտ են գալիս այնպիսի խորքային խնդիրներ, հույզեր, որոնց բացահայտման արդյունքում լուծվում են շատ ու շատ հոգեբանական խնդիրներ:


Ավազաթերապիան կախարդանքի է նման: Այն գերում է թե երեխաների, թե մեծահասակների սրտերը: 


Ավազաթերապիայի հրաշագործը ավազաթերապևտ Աննա Լևոնովնան է, ով կանոնավոր վերապատրաստվում է՝ բացահայտելով նորանոր հրաշալի մեթոդներ այս ոլորտում:


Ավազի վրա կառուցված պատմությունները ենթագիտակցական մտքին հանդիպելու ամենաաշխատող մեթոդն է։ Հաճախորդի կողմից տեղադրված յուրաքանչյուր արձանիկ պատմում է, թե ինչն է մարդու համար ամենակարևորը տվյալ պահին և ինչն է մարդուն խանգարում գտնել լուծում: Լուծումը հայտնաբերվում է ավազաթերապիայի միջոցով:


Ավազաթերապիայի սեանսներում կա մի հրաշալի բան՝ սա ճանապարհորդություն է ձեր ներաշխարհով: Անսովոր և հրաշալի երևույթ է։