
Կարինե Մամիկոնյան
ЕГЭ, ОГЭ, մենթալ թվաբանության, մաթեմատիկայի, շախմատի, ռուսերենի մասնագետ
Սովետական դպրոցի լավագույն ժառանգությունն իր մեջ կրող, լուսավոր մասնագետ է Կարինեն: Իր սիրելի աշակերտներին այնպես է մոտիվացնում ուսման, որ չունենալով հոգեբանական կրթություն, կարողանում է անգամ օգնել հաղթահարել հոգեբանական բարդույթներ ուսման մեջ:
Կարինեն մենթալ թվաբանության դասավանդման ընթացքում շեշտը չի դնում մեխանիկական հաշվարկի վրա: Այլ երեխաներին սովորեցնում է տրամաբանել, մտածել, վերլուծել:
Կարինեի շատ աշակերտներ օնլայն հարթակում են Շվեդիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: