հայ

Օգտակար խորհուրդներ ծնողներին

Օգտակար խորհուրդներ ծնողներին

Մեր սիրելի ուսուցիչ Տեր Տաճատ խոսքն ենք ներկայացնում
 
«Զարմանում եմ, որ Հայաստանում ուշ ժամերի երեխաներն արթուն են: Երբեմն տեսնում ենք 7-8 տարեկան երեխաների ժամը 23.00-ին արթուն են, իսկ ԱՄՆ-ում ես այդ տարիքում պետք է ժամը իննին անկողնում լինեի:
 
Երեխաները նախ պետք է կարգ ու կանոնի սովորեն: Իսկ ծնողները պետք է գիտակցեն, որ ուշ քնելը վնասում է երեխաների առաջադիմությանը: Քունը չառած երեխայի դիմադրողականությունն է թույլ լինում՝ ավելի հեշտ է հիվանդանում:
 
Հաճախ եմ նկատում, որ հայաստանցիների հեռուստացույցը առավոտից երեկո միացրած է, անգամ երբ դիտող չկա: Փոքրիկները ամեն ինչ տեսնում են՝ լավը կա, վատը. պետք է հետևենք այդ ամենին, հսկենք, թե ինչը պետք է տեսնեն և լսեն, և ինչը՝ ոչ:
 
Երբ ես 10 տարեկան էի ոչ համակարգիչ կար, ոչ էլ հեռուստացույց: Ծնողներս ամեն օր հետաքրքրվում էին, թե ինչ է հանձնարարաված: Դպրոցական պարտականություններս պետք է լավ կատարեի: Ապա խաղում էի մեր տան շուրջ, ընտանիքով հետևում էինք օրաթերթերին: 7-8 տարեկանում շախմատ, նարդի սկեցինք խաղալ, սեղանի այլ խաղեր:
 
Տան մեջ «իմ ու քո» չպետք է լինի, այլ՝ «մեր»-ն է:
 
Ամեն երեկո ճաշից առաջ կամ հետո իմ երեխաների համար ես Սուրբ Գրքից մանկական մի պատմություն էի նրանց համար ընթերցում: Հիմա իմ զավակները նույն կերպ են վարվում:
 
Երեխաները, երբ համակարգչով խաղեր են խաղում, նրանք այդ սարքի հետ են հաղորդկացվում, միջանձնային հարաբերություն չկա: Պետք է նաև այս առումով հետևողական լինել, որպեսզի երեխաները տևական ժամանակով չկտրվեն իրական աշխարհից:
 
Ընտանիքներում, հիմնականում, պատժողը հայրն է լինում: Մայրը սպասում է, որ հայրը տուն վերադառնա, ամեն ինչ պատմի, ներկայացնի նրան: Բայց այդպես պետք է չլինի: Ծնողները երկուսը միասին պետք է «ծնողություն» անեն»:
 
Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյան
«Կանա» կենտրոնի ծնողավարման հանդիպումներից