Քնի մասին
Առողջ քուն
Դուք ո՞ր ժամին եք քնեցնում երեխաներին։
Ի՞նչ են ասում գիտնականները
Ինչի մասին են խոսում փաստերը
Գիտե՞ք, որ քնի անբավարարությունը բացասական է ազդում երեխայի դպրոցական առաջադիմության, ուշադրության, կենտրոնացման վրա, աճի և նյարդային համակարգի վրա։
Պարզվում է անգամ մի քանի րոպե քնի պակասը կարող է բացասաբար ազդել երեխայի առաջադիմության վրա: Ահա թե ինչպես. Մարսելի համալսարանի գիտնական Լե Բուրժուասը իր ուսմնասիրություններում ապացուցել է, որ քնի պակասը ուղղակիորեն ազդում է IQ-ի թեստի արդյունքների վրա:
Վիրջինայի համալսարանից Պոլ Սուրատտը ուսումնասիրել է, թե ինչպե՞ս քնի պակասը կարող է ազդել կրտսեր դպրոցականի բառապաշարի վրա: Եվ գիտեք ի՞նչ. պարզվեց՝ քնի պակասի դեպքում թեստի արդյունքները իջնում են 7 բալլով, իսկ դա լուրջ արդյունք է:
Կարող ենք ասել, որ քնի պակասը անմիջապես ազդում է դպրոցական առաջադիմության վրա: Իսկ կրտսեր դպրոցականը պետք է քնի միջինում 10 ժամ: Ցանկալի է ամեն օր նույն ժամին՝ 9-ին և մութ սենյակում, որպեսզի քնի հորմոնը՝ մելատոնինը շատ արտադրվի և քունը լինի ամուր, խորը և հագեցած: Քնի անհրաժեշտ ժամերի սանդղակը ներկայացրել ենք նկարներով:



Սիրով՝ Կանա հոգեբանական կենտրոն
Դեռահասների քնի մասին
Դեռահասներն ուժերը վերականգնելու և բարձր առաջադիմության համար պետք է քնեն միջինում 8 ժամ: Ցանկալի է նույն ժամին՝ միչև ժ. 22։00-ը:
Քնի և գնահատականների միջև կապը բացահայտելու համար Մինեսոտայի համալսարանից Կալյլա Վալստրեմը իրականացրեց հարցում 7000 ավագ դպրոցականների հետ:
Պարզվեց, որ գերազանցիկները միջինում 15 րոպե ավել էին քնում, քան նրանք ովքեր հարվածային էին սովորում, իսկ ևս 15 րոպե պակաս քնողների մոտ գերակշռող էին բավարար գնահատականները:
Այս տվյալները համընկնում են այլ առաջատար համալսարանների հետազոտությունների հետ. ️անգամ 15 րոպե քնի տարբերությունը զգալի նշանակություն ունի դեռահասի ուսումնական առաջադիմության և ուշադրության կենտրոնացման վրա: Դեռահասներն ուժերը վերականգնելու և բարձր առաջադիմության համար պետք է քնեն միջինում 8 ժամ: Ցանկալի է նույն ժամին՝ միչև ժ. 22։00-ը:
Քնի մասին փաստերը
Ինչի՞ մասին են խոսում քնի մասին փաստերը
Ժամանակակից գիտնականներն ու բժիշկներն էլ ՄՌՏ-ի օգնությամբ, փորձել են հասկանալ, թե քնի պակասը ինչպե՞ս է ազդում երեխայի ուղեղի վրա:
Եվ այսպես. նեյրոնները կորցնում են իրենց ճկունությունը և չեն կարողանում ստեղծել նոր սինապտիկ կապ հիշողության աշխատանքի համար: Արդյունքում հոգնած երեխաներն այն վիճակում չեն լինում, որ հիշեն, թե ի՞նչ է եղել 5րոպե առաջ:
Դասաժամի ընթացքում անուշադրությունը, ցրվածությունը բժիշկները բացատրում են նրանով, որ քնի պակասի դեպքում նվազում է գլյուկոզայի շրջանառման հնարավորությունը արյան մեջ:
Առողջ և լավ սովորելու համար խորհուրդ է տրվում ամեն օր քնել նույն ժամին՝ 9-10-ը, մութ և օդափոխված սենյակում, որպեսզի քնի հորմոնը՝ մելատոնինը շատ արտադրվի և քունը լինի ամուր, խորը և հագեցած: