Օգտակար խորհուրդներ
Օգտակար խորհուրդներ ծնողներին
Մեր սիրելի ուսուցիչ Տեր Տաճատ խոսքն ենք ներկայացնում
«Զարմանում եմ, որ Հայաստանում ուշ ժամերի երեխաներն արթուն են: Երբեմն տեսնում ենք 7-8 տարեկան երեխաների ժամը 23.00-ին արթուն են, իսկ ԱՄՆ-ում ես այդ տարիքում պետք է ժամը իննին անկողնում լինեի:
Երեխաները նախ պետք է կարգ ու կանոնի սովորեն: Իսկ ծնողները պետք է գիտակցեն, որ ուշ քնելը վնասում է երեխաների առաջադիմությանը: Քունը չառած երեխայի դիմադրողականությունն է թույլ լինում՝ ավելի հեշտ է հիվանդանում:
Հաճախ եմ նկատում, որ հայաստանցիների հեռուստացույցը առավոտից երեկո միացրած է, անգամ երբ դիտող չկա: Փոքրիկները ամեն ինչ տեսնում են՝ լավը կա, վատը. պետք է հետևենք այդ ամենին, հսկենք, թե ինչը պետք է տեսնեն և լսեն, և ինչը՝ ոչ:
Երբ ես 10 տարեկան էի ոչ համակարգիչ կար, ոչ էլ հեռուստացույց: Ծնողներս ամեն օր հետաքրքրվում էին, թե ինչ է հանձնարարաված: Դպրոցական պարտականություններս պետք է լավ կատարեի: Ապա խաղում էի մեր տան շուրջ, ընտանիքով հետևում էինք օրաթերթերին: 7-8 տարեկանում շախմատ, նարդի սկեցինք խաղալ, սեղանի այլ խաղեր:
Տան մեջ «իմ ու քո» չպետք է լինի, այլ՝ «մեր»-ն է:
Ամեն երեկո ճաշից առաջ կամ հետո իմ երեխաների համար ես Սուրբ Գրքից մանկական մի պատմություն էի նրանց համար ընթերցում: Հիմա իմ զավակները նույն կերպ են վարվում:
Երեխաները, երբ համակարգչով խաղեր են խաղում, նրանք այդ սարքի հետ են հաղորդկացվում, միջանձնային հարաբերություն չկա: Պետք է նաև այս առումով հետևողական լինել, որպեսզի երեխաները տևական ժամանակով չկտրվեն իրական աշխարհից:
Ընտանիքներում, հիմնականում, պատժողը հայրն է լինում: Մայրը սպասում է, որ հայրը տուն վերադառնա, ամեն ինչ պատմի, ներկայացնի նրան: Բայց այդպես պետք է չլինի: Ծնողները երկուսը միասին պետք է «ծնողություն» անեն»:
Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյան
«Կանա» կենտրոնի ծնողավարման հանդիպումներից
ինտերվյու՝ լոգոպեդի հետ
Ձեր դպրոցականը դժվա՞ր է կարդում և գրում…
#Դիսգրաֆիա, #դիսլեքսիա
Կրտսեր դպրոցականների սիրելի ծնողներ, եթե ձեր դպրոցականը մեծ դժվարությամբ է կարդում կամ գրում, գրավոր խոսքի ժամանակ բազմաթիվ սխալներ է անում, իսկ բանավոր խոսքի ժամանակ չի կարողանում կրկնել բառի վանկերը կամ հնչյունները, հավանական է, որ երեխան ունի դիսգրաֆիա և դիսլեքսիա, որը լոգոպեդի աշխատանքի կարիք ունի:
Կանա հոգեբանական կենտրոնի լոգոպեդ Աննա Աբրահամյանը պատասխանում է դիսգրաֆիայի և դիսլեքսիայի վերաբերյալ հարցերին:
Դիսլեքսիան հիվանդություն է, թե՞ առանձնահատկություն։ Արդյո՞ք ճիշտ է այն վարկածը, որ այս երեխաներն ավելի տաղանդավոր են, քան մյուսները։
Դիսլեքսիան ընթերցանության պրոցեսի մասնակի յուրահատուկ խանգարում է, որը պայմանավորված է բարձրագույն հոգեկան ֆունկցիաների թերի ձևավորվածությամբ (խանգարմամբ ) և արտահայտվում է կայուն բնույթի կրկնվող սխալնեերով:
Դիսլեքսիան առաջանում է նորմայում ընթերցանության պրոցեսն իրականացնող հոգեկան ֆունկցիաների թերի ձևավորման հետևանքով (տեսողական վերլուծություն և համադրություն, տարածական պատկերացումներ, հնչութային ընկալում, հնչութային վերլուծություն ու համադրություն, խոսքի բառաքերականական թերզարգացում):
Իմ կարծիքով ոչ թե այս երեխաններն են ավելի տաղանդավոր, քան մյուսները, այլ այս խնդիրը խոչընդոտ չի հանդիսանում տաղանդավոր և անվանի դառնալուն:
Կան շատ հայտնի դիսլեքսիկ մարդիկ, օրիանակ` Ագաթա Քրիստին, Ուինսթոն Չերչիլը, Վուդրո Վիլսոնը, Ուոլթ Դիսնեյը, Թոմ Քրուզը, Ալբերտ Էյնշտեյնը, Հանս Քրիստիան Անդերսենը, Ալեքսանդր Բելլը և այլք։
Հիմնականում ե՞րբ է սկսում դրսևորվել դիսլեքսիան:
Քանի որ, դիսլեքսիան ընթերցանության պրոցեսի խանգարում է, այն ի հայտ է գալիս դպրոցական տարիքում, երբ ձևավորվում են գրելու և կարդալու գործընթացները:
Դիսլեքսայի ժամանակ երեխան դժվարանում է յուրացնել և հիշել տառերը, բառերը:
Այնուհետև դժվարանում է կարդալ, կարդում է տառ առ տառ, փոխարինում է հնչյունները, բաց է թողնում բառերի վերջավորությունները և այլն:
Ո՞րը կամ որո՞նք են դիսլեքսիա ունեցող երեխաների հետ աշխատելու առանձնահատկությունը։
Դիսլեքսիա ունեցող երեխաների հետ աշխատանքի ժամանակ հաշվի է առնվում խանգարումների արտահայտման աստիճանը, բնույթը, տեսակը, որը հնարավորություն է տալիս որոշել լոգոպեդական – շտկողական աշխատանքների ճիշտ ուղղվածությունը:
Ինչպես նաև աշխատանքի ընթացքում ցանկացած երեխային ցուցաբերվում է անհատական մոտեցում: Երեխայի համար ստեղծվում է բարենպաստ և ապահով միջավայր :
Ի՞նչպիսի վարժություններ, առաջադրանքներ են արվում նման երեխաների հետ։
Կախված խանգարման տեսակից: Աշխատանքի ժամանակ հիմնականում օգտագործվում են տեսողական և հնչյութային վերլուծությունը, համադրությունը, ընկալումը, տարածական պատկերացումը, խոսքի բառաքերականական կողմը զարգացնող վարժություններ, առաջադրանքներ:
Արդյո՞ք այս խնդրի հաղթահարումը կախված է նաև շրջապատից ու դրա վերաբերմունքից։
Շրջապատի գործոնը շատ կարևոր է:
Սկսենք դպրոցից. կարևոր դեր ունի ուսուցիչը, ով պետք է իրազեկ լինի խնդրից, քանի որ շատ դեպքերում դիսլեքսիան ընկալվում է, որպես << ծույլիկություն>> և կարող է ազդել երեխայի ինքնագնահատականի վրա և առաջացնել թերարժեքության բարդույթ:
Իսկ ուսուցչի ճիշտ և գրագետ մոտեցումը կարող է խթանել լոգոպեդական աշխատանքը և նպաստել առավել շոշափելի արդյունավետությանը:
Ինչպես նաև շատ կարևոր է ծնողի դերը, ով պետք է անընդհատ ոգևորի երեխային, չհամեմատի այլ երեխաների հետ` գիտակցելով իր երեխայի խնդիրը:
Խրախուսվում է ուսուցիչ – մասնագետ-ծնող փոխհամագործակցված աշխատանքը, որպեսզի խուսափենք վերոնշյալ խնդիրներից:
Նույն պատկերը դիտվում է դիգրաֆայի ժամանակ:
Դիսգրաֆիան գրելու պրոցեսի մասնակի յուրահատուկ խանգարում է և արտահայտվում է կայուն բնույթի կրկնվող սխալնեերով:
Գրելու գործընթացը սերտորեն կապված է բանավոր խոսելու պրոցեսի հետ և իրականացվում է միայն դրա զարգացման բավականին բարձր մակարդակի հիման վրա:
Դիսգրաֆիայի ժամանակ երեխան գրելիս կարող է իրականացնել շատ սխալներ `բառերը կպած գրել, տառեր բաց թողնել, կարող է ունենալ վատ ձեռագիր և այլն:
Շատ կարևոր է, որ ուսուցիչը և ծնողը այս խնդիրը տարբերակեն վատ առաջադիմությունից` ժամանակին դիմելով մասնագետին:
Արդյո՞ք այն լիարժեք հաղթահարելի է, թե՞ ոչ։
Այո, կախված խնդրի աստիճանից,տեսակից, դիսլեքսիան լիարժեք հաղթահարվում է:
Շա՞տ են այս խնդիրը կրող երեխաները Հայաստանում, թե այն հազվադեպ հանդիպող երևույթ է Հայաստանում:
Հստակ վիճակագրություն չկա, սակայն , Հայաստանում`ցավոք, ընթերցանության խանգարումները բավականին շատ են տարածված:
Մենք կորցնում մեր ուժը, երբ
1. Բամբասում ենք
2. Խոսում ենք և տարածում բացասական տեղեկատվություն
3. Աշխատում ենք անհետաքրքիր, վաղուց հոգնեցրած և չոգեշնչող ընկերությունում
4. Վախենում ենք
5. Հույսն ուրիշի վրա ենք դնում
6. Ասում ենք այո, երբ ուզում ենք ասել ոչ
7. Ժպտում ենք, երբ ուզում ենք լացել
8. Չենք կարողանում հանգստանալ
9. Համոզում ենք մեզ էլի դիմանալ՝ փոխարենը գտնենք մոտիվացիա
10. Նեղանում ենք, երբ փոխարենը կարող ենք խնդրել մեզ հարկավորի մասին
11. Զբաղվում ենք ոչ մեր գործով
12. Մարդը հետաքրքիր չէ, սակայն մենք երկրորդական պատճառներով շարունակում ենք հետը շփվել
13. Քննադատում ենք մեզ՝ համարելով մեզ անարժան, անկարող, անհաջողակ…
Ամենօրյա օգտակար խորհուրդներ
1. Ուշանո՞ւմ եք, զգուշացրե՛ք:
2. Խոստացե՞լ եք հետ զանգել, զանգահարեք:
3. Մի վերադարձեք ձեզ դավաճանած մարդկանց մոտ: Նրանք չեն փոխվում:
4. Քաղաքավարությունը քաղաքներ է նվաճում: Հաճախ օգտվեք:
5. Կարողացեք ընդունել ձեր սխալները:
6. ԾնունԴԴ, կնունքԴ, դիմակԴ երբեք տ-ով մի գրեք: Տ հոդ հայերենում չկա: Հետևեք գրավոր և բանավոր խոսքի գրագիտությանը:
7. Ամենադժվար և անցանկալի գործն առավոտյան կատարեք: Այդ դեպքում օրվա մնացած մասը կազատվեք ծանր հոգսից և մտքերից:
8. Մի տարածեք սուտ լուրեր՝ բամբասանքներ:
9. Միշտ ճիշտը խոսեք: Այդ դեպքում չեք լարվի հիշելու, թե ում ինչ եք ասել:
10. Հրաժարվեք բողոքելու սովորությունից: Ձեր խնդիրները որևէ մեկի հետաքրքիր չեն:
11. Ամեն ինչի մեջ լավ բան գտեք, ուրախացեք, տարածեք միայն լավն ու բարին: