Ինքնաճանաչում
Հոգեբանական ինքնաճանաչողական հարցեր
Ի՞նչն է ձեզ այս պահին ամենից շատ անհանգստացնում: Պատկերացրեք, որ դա ձեր մոտիկ ընկերոջ խնդիրն է: Ի՞նչ խորհուրդ կտաք ձեր ընկերոջը:
Ո՞վ է ձեր լավագույն ընկերը: Ինչի՞ համար եք նրան ամենաշատը շնորհակալ: Ձեր կարծիքով ձեր այդ ընկերը ինչի՞ համար է ձեզ ամենաշատը շնորհակալ:
Ձեր կարծիքով մարդիկ ի՞նչ են մտածում ձեր մասին, երբ նոր են ծանոթանում ձեզ հետ:
Ե՞րբ եք վերջին անգամ լացել երջանկությունից:
Ո՞ր գումարի դիմաց կփոխանակեիք ձեր կյանքի 5 տարին:
Խորհեք, պատասխանեք առանձին նոթատետրում այս հարցերին:
Երբ ունենաք հոգեբանի կարիք, դիմեք Կանա կենտրոնի հոգեբաններին:
Դուք ինքներդ ձեզ որքանո՞վ լավ եք ճանաչում
Դուք ինքներդ ձեզ որքանո՞վ լավ եք ճանաչում
Եկեք փորձենք օգնել հոգեբանական հարցերի միջոցով ճանաչել ինքներդ ձեզ
Ասում են, որ յուրաքանչյուր մարդ այն 5 հոգու համադրությունն է, ում հետ նա օրական ամենաշատ ժամանակն է անցկացնում: Ո՞ւմից է բաղկացած այդ 5-յակը ձեր համար և որքանո՞վ է այդ դրույթը ճիշտ ձեր դեպքում:
Ի՞նչն է ձեզ ձեր մեջ առավել շատ դուր գալիս: Դուք ձեզ սիրո՞ւմ եք:
Երբևէ ձեզ ամենահաճելի արված հաճոյախոսությունը ո՞րն է: Հիշեք, դուք ի՞նչ կոմպլիմենտ եք արել որևէ մարդու, որն իրեն անչափ շատ ուրախացրել է:
Ի՞նչ կանեիք հենց հիմա, եթե չվախենայիք սխալվելուց:
Հիշեք ձեզ երեխա տարիքում: Ձեր երեխային ձեր մեծն ի՞նչ խորհուրդ կտար:
Ձեզ օգնեցի՞ն այս հարցերը: