B2B ստեղծագործ մտքի զարգացում
Յուրահատուկ դասընթաց ենք առաջարկում այն ընկերություններին, ովքեր կարեւորում են աշխատակիցների վերապատրաստումը հիշողության, ուշադրության զարգացման եւ ստեղծագործ մտքի զարգացման ուղղությամբ:
Դեռ Էյնշտեյնն էր ասում, որ գիտելիքը սահմանափակ է, իսկ երևակայությունը չունի սահմաններ: Երևակայությունը հարկավոր է և կարևոր է զարգացնել:
Նկատե՞լ եք, մենք այլևս մեզ «նեղություն» չենք տալիս հիշելու և վերլուծելու զանազան տեղեկատվություն, քանի որ այն ցանկացած պահի կարող ենք գտնել համացանցում:
Չենք հիշում հեռախոսահամարներ, ծննդյան տարեդարձեր, զանազան ցուցակներ. դա մեր փոխարեն հեռախոսն է հիշում:
Հեռախոսով անկանոն թերթում ենք լուրեր, ընկերների նյուզֆիդեր։ Քաոտիկ ինֆորմացիոն տեղատարափի արդյունքում կրկին տուժում է մեր գլխուղեղի աշխատանքը:
Նաեւ քովիդի եւ ամենօրյա միանման գործողությունների, նույնանման, իրարից չտարբերվող օրերի հետևանքով առաջացած հիշողության վատթարացումը, ապակենտրոնացումը:
Ի՞նչ եք կարծում, ձեր ուղեղը ձեզանից գո՞հ է: Դուք պահո՞ւմ եք նրան անհրաժեշտ մարզական վիճակում:
Կանա հոգեբանական կենտրոնը ձեզ առաջարկում է հոգեբանական հիմքերով 12 դասից կազմված Restart դասընթաց, որը նպաստում է ստեղծագործ թիմերին/անհատներին զարգացնելու
✔ նոր հմտություններ,
✔հեղինակելու նոր ծրագրեր,
✔ստեղծելու նոր ծառայություններ/պրոդուկտներ:
Դասընթացը զարգացնում է՝
✔Հիշողությունը
✔Ինդուկտիվ միտքը (օրինաչափություններ է գտնում)
✔Ստեղծագործ միտքը
✔Տրամաբանությունը
3 տարի շարունակ մենք արդյունավետ աշխատում ենք այս ծրագրերով բոլոր տարիքի մարդկանց հետ:
Դասընթացի մասին տեղեկությունները պարբերաբար փոխանցում ենք հեռուստաընկերություններով, որոնց տեսագրությունները կարող դիտել այստեղ՝
Գնային առաջարկ կորպորոտիվ պարապմունքների համար
Online/Offline խմբային տարբերակ: Յուրաքանչյուր դասը տևում է մինչև 90ր: Դասերի հաճախականությունը որոշվում է պատվիրող ընկերության և Կանա կենտրոնի փոխադարձ համաձայնությամբ: Այն կարող է կրել ինտենսիվ բնույթ՝ շաբաթական 3-5 անգամ կամ շաբաթական 2 օր՝ նախապես ամրագրված օրերի և ժամերի:
Խմբային պարապմունքների մասնակիցների նվազագույն թիվը 5ն է:
Ի դեպ, դասընթացի հեռախոսային մարաթոնը ևս կարող ենք առաջարկել: WhatsApp-ի փակ խմբում շաբաթական 2 օր ուղարկում ենք բացատրությունները և կատարման համար նախատեսված նյութերը: Եթե աշխատակիցները ինքնակազմակերպված են և հետևողական կկատարեն բոլոր հանձնարարությունները, այդ տարբերակից կարող եք օգտվել:
Հեռախոսային մարաթոը ևս շատ օգտակար է, եթե մասնակիցները ունեն ինքնադիսցիպլինա:
Classic տարբերակի ժամանակ մեզ տնային չեք ուղարկում, այլ ինքներդ ձեզ կատարում եք առաջարդարնքները: Իհարկե, եթե հարց է ծագում, դիմում եք մեզ, մենք պատասխանում ենք:
Advanced տարբերակի ժամանակ մասնակիցը կատարած տնայիններն ուղարկում է խմբի վարող հոգեբանին:
Մասնագետը ստուգում է, ուղղություն է տալիս, հավելյալ բացատրում, երբ կա դրա անհրաժեշտությունը։
Սիրով կկազմակերպենք նվեր դաս ձեր և ձեր աշխատակիցների համար:
📞 Հեռ: 091 21 53 70, 099 53 00 47
Հասցե՝ Կենտրոն համայնք՝ Սայաթ-Նովա 33, Աջափնյակ՝ Գ1 թաղամաս