Մամայություն՝ ծնողավարում
Մամայություն՝ ծնողավարում
Մամաների ակումբ
Սիրելի մայրիկներ, Կանա կենտրոնը վերսկում է ծնողավարման վերաբերյալ հանդիպումները ձեզ հետ:
Կանա կենտրոնի բազմապրոֆիլ հոգեբանների հետ առավոտյան քննարկելու եք երեխաներին վերաբերող բոլոր թեմաները:
Մեր նպատակն է օգնել ձեզ ամենակարևոր և պատասխանատու առաքելության՝ առողջ ծնողավարման մեջ՝ մեծացնել ինքաբավ, ինքնավստահ, հաջողակ, շրջապատի մասին մտածող, արարող, երջանիկ մարդիկ: Դուք, հավանաբար գիտեք, որ հասուն մարդկանց խնդիրները խագում են մանկությունից:
Հոկտեմբերի 26-ին՝ ժ:18,00-ին, Հանրային հեռուստատեսությամբ դիտեք կամակորությունների մասին մեր տնօրենի հարցարզույցը:
Կանա կենտրոնում հանդիպում ենք շաբաթական 2 օր առավոտյան ժամերի (խմբի ցանկության դեպքում կազմակերպում ենք նաև երեկոյան ժամերի, ինչպես նաև շաբաթ և կիրակի), երբ երեխաներին ուղեկցում եք մանկապարտեզ կամ դպրոց: Կախված մասնակիցների թվից հանդիպումների տևողությունը 45-90ր: Օրը և կյանքը սկսում ենք առողջ ծնողավարությամբ:
Մեզ դիմում են՝
առանձին մամաներ,
մանկապարտեզի ծնողների խմբեր,
դասարանային ծնողների խմբեր:
Խմբերի դեպքում հանդիպումները կազմակերպում ենք միայն տվյալ խմբի ծնողների համար:
Յուրաքանչյուր մասնակցի ներդրումը մեկ հանդիպման համար 2000 դրամ է:
Հանդիպումներին գրանցվեք 099 53 00 47
Հասցե՝ Սայաթ-Նովա 33