Դեռահասների ակումբ
Սիրելի դեռահասներ,
Հաճա՞խ է պատահում, որ
ծուլանում եք դաս անել, գիրք ընթերցել, օգտակար գործերով զբաղվել,
կոպիտ եք պատասխանում ծնողներին, ձեզ սիրելի մարդկանց, անհասկանալի բռնկվում եք, կարծես փնտրում եք ձեր ափսեն ու չեք գտնում,
պահի տակ ուզում եք կռվել ողջ աշխարհի հետ կամ ապացուցել մի բան, որի համար մյուս պահին փոշմանում եք և ամաչում,
դառնում եք ինքնամփոփ, չխոսկան, ամաչում եք բանավոր դաս պատասխանել, ձեզ հուզող խնդրիները դժվարանում եք բացատրել։
Սիրելի դեռահասներ, ուրեմն տեղյակ եղեք, որ ձեզ մոտ անցումային տարիք է, երբ հորմոնների այնպիսի հորդում է լինում, որ ձեր օրգանիզմը չի հասցնում արագորեն հարմարվել:
Դուք արդեն մեծ եք փոքր լինելու համար և դեռ փոքր՝ մեծ լինելու համար:
Այդ պատճառով դուք շատ զգայուն են դառնում, նեղացկոտ, կոնֆլիկտային, եսակենտրոն, երբեմն անտարբեր:
Հաճախակի փոխվում է տրամադրությունը։
Սիրելի դեռահասներ, ձեզ հրավիրում ենք Կանա` հոգեբանական անհատական կամ խմբային աշխատանքի։
Կանա կենտրոնի հոգեբանների հետ միասին քննարկումների, թեստերի, խաղերի միջոցով ստեղծում ենք բարենպաստ պայմաններ, որ զարգանան ձեր այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝
ինքնադիսցիպլինան,
ընկերասիրությունը,
հաջողության հասնելու ձգտումը,
սեփական ուժերի հանդեպ վստահությունը,
դժվարություններին ինքնուրույն դիմակայելու ձգտումը:
Դեռահասների ակումբի հանդիպումներին մասնակցելու համար գրանցվեք 099 53 00 47։
Հանդիպում ենք շաբաթական մեկ օր։
Հասցե` Սայաթ֊Նովա 33